27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը բռնել է ծավալապաշտական ուղի՝ բողոքելով հայկական ռևանշիզմի դեմ․ Այվազյան

Ադրբեջանը բռնել է ծավալապաշտական ուղի՝ բողոքելով հայկական ռևանշիզմի դեմ․ Այվազյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հասկանում է, որ 2018 թվականից ձեռք բերած հայկական տարածքները որոշ ժամանակ անց կորցնելու է, դրա համար էլ սպառնալիքներ է տարածում հայկական ռևանշիզմի մասին։ Այսօր «ՀՀի արդի մարտահրավերներն ու դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները» խորագրով քննարկման ժամանակ ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը։

«Բաքվի պաշտոնական հռետորաբանությունն ու գործողությունները հետևանականորեն հաստատում են այն փաստը, որ Ադրբեջանը ձգտում է Հայաստանի հետ հարաբերությունների այնպիսի արմատական վերափոխման, որը մշտապես կամրապնդի ներկայիս վիճակը։ Ոգևորված ռազական հաջողություններով, կատարվածի համար քաղաքական գին չվճարելով՝ Ադրբեջանի նախագահը բռնել է ծավալապաշտության, էքսպանսիայի ուղին»,- ասել է Այվազյանը։

Նա ընդգծել է, որ Բաքվի, Երևանի և Անկարայի համար խաղաղություն ասվածը տարբեր իմաստ ունի, իսկ Ալիևի սկսած պատերազմը չի ավարտվել՝ ոչ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով, ոչ էլ Արցախի բռնի հայաթափմամբ ու բռնազավթմամբ։