23 Դեկ
2024
5.4° c ԵՐԵՎԱՆ
8.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ը բազմիցս զգուշացրել է Ադրբեջանին՝  Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում հետևանքներ կունենա ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վրա․ Բորել

ԵՄ-ը բազմիցս զգուշացրել է Ադրբեջանին՝ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում հետևանքներ կունենա ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վրա․ Բորել

Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոսեպ Բորելը Եվրահանձնաժողովի անունից հայտարարություն է տարածել, նշելով, որ ԵՄ-ը հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանի կայուն և խաղաղ ապագային աջակցելուն: Այդ նպատակով՝ ԵՄ-ը ներգրավված է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Ըստ հայտարարության՝ ԵՄ-ը բազմիցս կոչ է արել Ադրբեջանին վերականգնել համագործակցությունը՝ կայուն խաղաղության հասնելու համար և հստակ ուղերձներ է հղել Ադրբեջանի իշխանություններին, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում հետևանքներ կունենա ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վրա։

Հայտարարության մեջ շեշտվել է, որ ԵՄ-ը մեծացրել է իր ջանքերն՝ աջակցելու Հայաստանի դիմադրողականությանը՝ խթանելով համագործակցությունը բոլոր ոլորտներում։ Բորելը հիշեցրել է, որ ի աջակցություն Հայաստանի՝ կտրամադրվի 270 միլիոն եվրոյի։ «Միասնական անվտանգության և պաշտպանական քաղաքականության ոլորտում ԵՄ-ը և Հայաստանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը:

Խորհուրդն արդեն համաձայնել է 2023 թ- ի դեկտեմբերին ուժեղացնել ԵՄ Առաքելությունը Հայաստանում, որը տարածաշրջանում խաղաղությանն աջակցելու ԵՄ ջանքերի էական բաղադրիչն է։ ԵՄ-ը շարունակում է աջակցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչը շոշափելի օգուտներ կբերի երկու երկրներին և ողջ տարածաշրջանին», – նշել է պաշտոնյան։