
Տավուշի առաջնագիծն ամբողջությամբ հանձնվում է թշնամուն․ Գառնիկ Դանիելյան
«Հայկական բնակավայրեր են հանձնվում, նվիրաբերվում. սա ի՞նչ է, եթե ոչ հանձնում, եթե ոչ պատերազմ ու աղետ»,- ABCmedia-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Սիրելի՛ հայրենակիցներ, սրանից այն կողմ էլ ի՞նչ աղետ կարող է լինել. ես այսօր ցավով պիտի նշեմ, որ Տավուշի առաջնագիծը` ամենապինդ առաջնագիծը, հանձնվում է թշնամուն։ Անգամ Արցախյան պատերազմի ժամանակ թշնամին չի կարողացել ներխուժել այդտեղից, հազարավոր կորուստներ է ունեցել ու դուրս շպրտվել։ Հիմա առաջնագիծն ամբողջությամբ հանձնվում է թշնամուն, և սա համարում են նորմալ երևույթ, սա նորմալ երևույթ չի կարող լինել»,- ասել է Դանիելյանը։
Ըստ Դանիելյանի՝ բանավոր փոխըմբռնում է եղել Ալիևի հետ՝ Հայաստանը հանձնելու վերաբերյալ։ Սա չհայտարարված կապիտուլյացիա է, ՀՀ-ն հիմա չհայտարարված կապիտուլյացիայի մեջ է։