ABCMEDIA
Տավուշի առաջնագիծն ամբողջությամբ հանձնվում է թշնամուն․ Գառնիկ Դանիելյան

Տավուշի առաջնագիծն ամբողջությամբ հանձնվում է թշնամուն․ Գառնիկ Դանիելյան

«Հայկական բնակավայրեր են հանձնվում, նվիրաբերվում. սա ի՞նչ է, եթե ոչ հանձնում, եթե ոչ պատերազմ ու աղետ»,- ABCmedia-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ, սրանից այն կողմ էլ ի՞նչ աղետ կարող է լինել. ես այսօր ցավով պիտի նշեմ, որ  Տավուշի առաջնագիծը` ամենապինդ առաջնագիծը, հանձնվում է թշնամուն։ Անգամ Արցախյան պատերազմի ժամանակ թշնամին չի կարողացել  ներխուժել այդտեղից, հազարավոր կորուստներ է ունեցել ու դուրս շպրտվել։  Հիմա առաջնագիծն  ամբողջությամբ հանձնվում է  թշնամուն, և  սա համարում են նորմալ երևույթ, սա նորմալ երևույթ չի կարող լինել»,- ասել է Դանիելյանը։

Ըստ Դանիելյանի՝ բանավոր փոխըմբռնում է եղել Ալիևի հետ՝ Հայաստանը հանձնելու վերաբերյալ։ Սա չհայտարարված կապիտուլյացիա է, ՀՀ-ն հիմա չհայտարարված կապիտուլյացիայի մեջ է։