ABCMEDIA
Ձեզ օրենքի սահմաններում կպահեք, բռնություն չեք կիրառելու, ես առաջին շարքում եմ լինելու. Բագրատ Սրբազանի կոչը՝ իրավապահներին

Ձեզ օրենքի սահմաններում կպահեք, բռնություն չեք կիրառելու, ես առաջին շարքում եմ լինելու. Բագրատ Սրբազանի կոչը՝ իրավապահներին

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն անդրադարձել է ՀՀ ուժային կառույցների տարածած հաղորդագրություններին, որտեղ վերջիններս շեշտել են, որ պատրաստվում են կասեցնել յուրաքանչյուր հակապետական գործողություն։

«Ես օրինապահ մարմիններին խորհուրդ կտամ հայելի օգտագործել, տնից դուրս գալիս և վերադառնալիս հայելի օգտագործել։ Եթե որևէ տեսակի բախում տեղի ունեցավ, իրենց պատասխանատվությունն է և իրենք են մեղավորը, հենց հիմա ասում եմ՝ ձեզ օրենքի սահմաններում կպահեք, որևէ բռնություն չեք կիրառելու, անօրինական որևէ գործողություն չեք անելու ձեր իսկ ժողովրդի նկատմամբ։ Ես առաջինն եմ կանգնած լինելու շարքում, որևէ բռնություն անհանդուրժելի է լինելու։ Մենք կանգնելու ենք ձեր դիմաց, այս ժողովուրդն անտեր չէ։ Վախեցրել եք, ստորացրել եք այս ժողովրդին հիմա դուրս է եկել պայքարի։ Իր արժանապատվությունն ու իրավունքն է պահանջում, և ձեզ համար է պահանջում իրավապահներ։ ԱԱԾ, ոստիկանություն․ կոնկրետ դիմում եմ Վահե Ղազարյանին. մենք միասին ճաշել ենք, աղ ու հաց ենք կիսել, լավ էլ ճանաչում եմ Ձեզ, Դուք էլ ինձ եք ճանաչում․ որևէ անօրինական հրաման եղավ՝ առաջին պատասխանատուն Դուք ու Ձեր անմիջական ղեկավարն եք լինելու»,-եզրափակել է նա։