ABCMEDIA
Սա հաշտության, խաղաղության,հաղթանակի խորհուրդն է. Սրբազանը՝ սպիտակ հանդերձանքի մասին

Սա հաշտության, խաղաղության,հաղթանակի խորհուրդն է. Սրբազանը՝ սպիտակ հանդերձանքի մասին

Մենք պատասխան ունենք ստանալիք, պիտի պատասխան ստանանք, այս ժողովուրդն ինքնաբուխ դուրս է եկել այդ պատասխանը ստանալու. ասել է Կիրանցից Երևան եկող երթն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Հարցին, թե ի՞նչ խորհուրդ ունի իր հագած սպիտակ հագուստը, Սրբազանը պատասխանեց․
«Սա հաշտության, խաղաղության, հաղթանակի խորհուրդն է։ Մենք այսպես ենք սկսել մեր երթը՝ առանց գույնի և բոլոր գույներով»,- նշել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Անդրադառնալով իշխանության հնչեցրած թեզերին՝ թե երթի մասնակիցները չեն ուզում, որ ՀՀն ունենա սահմաններ, Սրբազանն ասել է․ «Ցավոք, այդ մարդիկ գաղափարից զուրկ են, այնքան ստախոս են, որ նույնիսկ սահման չկա։ Մենք այսօր եկել ենք շատ պարզ, հանգիստ, խաղաղ, առանց որևէ ագրեսիայի։ Մենք ասել ու պնդել ենք՝ գալիս ենք պատասխան ստանալու և վերջ։ Կտա՞ն այդ պատասխանը՝ կտան, վերջ։ Մնացած ամեն բան դատարկաբանություն է, ամոթ է»,-նշել է նա։

Հարցին, թե ի՞նչ կլինի եկեղեցու հետ, եթե այս պայքարը չհաջողի, Սրբազանը պատասխանել է․ «Եթե երկիրն այս վիճակում է, ժողովուրդը ստորացած ու նվաստացած, ամեն տեղից ելնող, մանավանդ թշնամի երկրներից, քեզ պարտադրում ու թելադրում են, մեզ ի՞նչ է մնացել անելու, ասելու՝ ձեր սուրը և մեր պարանո՞ցը։ Մենք պարզ, խաղաղ․ հաշտության կոչով, ներելու պատրաստ, խաղաղության ձգտումով, հաղթանակի տեսիլքով ենք եկել։ Բախումների վտանգ չեմ տեսնում, ինչո՞ւ պիտի բախում լինի։