26 Դեկ
2024
6.2° c ԵՐԵՎԱՆ
6.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սրբազանների փողոց դուրս գալը ճիչ ու աղաղակ է ապօրինությունների դեմ․ Բագրատ սրբազան

Սրբազանների փողոց դուրս գալը ճիչ ու աղաղակ է ապօրինությունների դեմ․ Բագրատ սրբազան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր Գյումրիում անդրադարձավ այն հարցին, թե ինչու՞ են եկեղեցականները, մասնավորապես սրբազանները, փողոց դուրս եկել՝ պայքարի։

«Սա մեզ համար ոչ քաղաքական օրակարգ է, ոչ էլ հատուկ ծրագիր։ Սա մեզ համար նյութական որևէ ակնկալիք չունենալու, ճշմարտության, հաշտության հասնելու պայքար է։ Մեր փողոցում հայտնվելը աղաղակ է իրավիճակի արձանագրումով, դրա անընդունելի լինելով, միևնույն ժամանակ ցույց տալով իրական պատկերը, որը կարող ենք և կոչված են ունենալու։ Մերժելով սուտը, ատելությունն ու թշնամությունը՝ մեր կյանքում հաստատելով ճշմարտության հաղթանակը»,- ասել է Բագրատ սրբազանը։

Նա օրհնել է հավաքվածներին ու նշել՝ շատ ուրախ է, որ ծննդավայրում կարողացել է ինչ-որ չափով մասնակից ու հաշվետու լինել գյումրեցիներին։

«Մեր այս չքնաղ քաղաքը իր զարգացումն ու ծաղկումը պիտի գտնի անընդհատ, որպեսզի վերադառնա այն քաղցր, անուշ մշակութային խորքը, որ դարեր շարունակ ունեցել է։ Թող օրհնվի մեր քաղաքը, Շիրակ աշխարհը»,- ասել է արքեպիսկոպոս Գալստանյանը։

Նա անդրադարձել է շարժման՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված» երգին, ու նշել՝ ստեղծագործության հեղինակ Ռուբեն Մխիթարյանը ևս գյումրեցի է։