
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց
Սամվել Կարապետյանի տնային կալանքի երկարաձգվեց ևս 3ամսով․ այս մասին հայտնի դարձավ այսօր տեղի ունեցած դատական նիստում։
Դատարանը վերացրեց Սամվել Կարապետյանի հրապարակային ելույթ ունենալու արգելքը։
Արգելվում է շփում ունենալ և հյուրընկալել միայն մի շարք անձանց (անուն-ազգանունները նշեց դատավոր Վահե Դոլմազյանը)։
Դատական հաջորդ նիստը նշանակվել է ապրիլի 30-ին՝ ժամը 14:00-ին։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչի, ինչպես նաև հանցավոր ծագում ունեցող միջոցների օրինականացնելու համար։


