ՀԱՊԿ-ի ներուժը զարգացնելու աշխատանքներն ընթանում են համակարգված՝ հետևում թողնելով Երևանին․ Գալուզին
Անվտանգության ոլորտում Հայաստանի ինքնիշխանության հետագա քայքայումը և ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «թղթե հովանոցի» տակ արևմտյան օրինաչափությունների անցումը պարզապես անհնարին կդարձնի Ռուսաստանի հետ և ՀԱՊԿ-ի շրջանակներում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարարը Միխայիլ Գալուզինը։
«Մեր կողմից մենք բազմիցս և տարբեր մակարդակներով հստակ հայտնել ենք մեր պատրաստակամությունը քննարկելու Երևանին հուզող հարցերը», – նշել է պաշտոնյան։
Նրա խոսքով՝ Արևմուտքը դրդել է Հայաստանի իշխանություններին սառեցնել մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ «Երևանի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին համապատասխանում է հայ ժողովրդի շահերին և ծառայում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման գործին»,- նշել է Գալուզինը՝ շեշտելով, որ ՀԱՊԿ-ին՝ որպես Հայաստանի անվտանգության ապահովման մեխանիզմի արդյունավետ այլընտրանքներ չկան։ Գալուզինը նշել է, որ «ՀԱՊԿ-ի ներուժը զարգացնելու աշխատանքներն ընթանում են համակարգված ՝ հետևում թողնելով Երևանին»։