23 Դեկ
2024
1.3° c ԵՐԵՎԱՆ
6.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պետդումայում հիշեցրել են Հայաստանին՝ ինչպես կարող է ավարտվել ԱՄՆ-ի հետ «սիրախաղը»

Պետդումայում հիշեցրել են Հայաստանին՝ ինչպես կարող է ավարտվել ԱՄՆ-ի հետ «սիրախաղը»

Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլևի կարծիքով՝ ՆԱՏՕ-ն վաղուց է «սիրախաղ անում» Երևանի հետ։

«Զորավարժությունները, որոնք հայկական կողմի համար, իմ կարծիքով, բավականին վիրավորական են, կոչվում են «Արծիվ գործընկեր»։ Դրանք անցկացվում են արդեն մի քանի տարի։ Ենթադրյալ թշնամու անունը չի նշվում, բայց այս բոլոր համատեղ զորավարժությունները ժամանակին հայկական բանակում ստեղծել են այն զգացողությունը, թե իր թիկունքում կանգնած է ողջ Հյուսիսատլանտյան դաշինքը։ Միևնույն ժամանակ՝ Ադրբեջանի հետ առճակատման ժամանակ Դաշինքն ինչ-ինչ պատճառներով անտեսեց հակամարտությունը, և պատերազմող կողմերի միջև կանգնեցին ռուս խաղաղապահները»,- նշել է պատգամավորը։

Նա հավելել է, որ նման զորավարժությունները հանգեցնում են նրան, որ Երևանն ավելի ու ավելի է հեռանում Մոսկվայից։ Ժուրավլևի խոսքով՝ Երևանը խոսում է ՀԱՊԿ ռազմական դաշինքից դուրս գալու մասին՝ հույսը դնելով Արևմուտքի պաշտպանության վրա։

«Նույնը եղավ Ուկրաինայի հետ, որին թվում էր, թե ինքը Եվրոպայի մաս է։ Արևմուտքը նրան մղեց ռազմական գործողությունների անդունդ, որից ելք գտնելն այժմ այնքան դժվար է», – եզրափակել է պատգամավորը։