26 Դեկ
2024
5.7° c ԵՐԵՎԱՆ
6.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ քաղաքացիների 44,3%-ը կարծում է, որ երկիրը պիտի լինի չեզոք և չանդամակցի որևէ ռազմական դաշինքի. GALLUP

ՀՀ քաղաքացիների 44,3%-ը կարծում է, որ երկիրը պիտի լինի չեզոք և չանդամակցի որևէ ռազմական դաշինքի. GALLUP

GALLUP ընկերությունը վերջին ամիսներին ներքաղաքական խնդիրների և սահմանադրության վերաբերյալ հարցումներ է իրականացրել Հայաստանում։ Հարցին, թե Հայաստանն ընդհանուր առմամբ ճի՞շտ, թե՞ սխալ ուղղությամբ է շարժվում, հարցման մասնակիցների 15,2 տոկոսը պատասխանել է՝ լիովին ճիշտ ուղղությամբ, 10,6 տոկոսը՝ ավելի շուտ ճիշտ, 23,1 տոկոսն՝ ավելի ճիշտ սխալ և 28,5 տոկոսը՝ ընդհանրապես սխալ։

Հարցեր են եղել նաև Հայաստանի անդամակցած կառույցների և ակնկալվող անդամակցությունների մասին։ Օրինակ` հարցին՝ Հայաստանը պետք է շարունակի՞ անդամակցությունը ՀԱՊԿ-ին, թե՞ պիտի ձգտի միանալ ՆԱՏՕ-ին՝ հարցման մասնակցիների 44,3 տոկոսը պատասխանել է, որ Հայաստանը որևէ կառույցի չպիտի անդամակցի, պիտի լինի չեզոք երկիր։

16,9 տոկոսն էլ կարծում է, որ Հայաստանը պիտի շարունակի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, իսկ 29 տոկոսը՝ պիտի ձգտի միանալ ՆԱՏՕ-ին։