04 Հոտ
2024
12.3° c ԵՐԵՎԱՆ
6.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԱՊԿ-ի անդամավճարը կհաշվարկվի ու կներկայացվի Հայաստանին. Վասիլև

ՀԱՊԿ-ի անդամավճարը կհաշվարկվի ու կներկայացվի Հայաստանին. Վասիլև

ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունների սառեցումը շարունակում է քննարկումների տեղիք տալ հենց կազմակերպությունում։ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը РИА Новости-ին ասել է, որ Հայաստանի անդամավճարի հարցը համաձայնեցված է կազմակերպության ներսում, ու 2024 թվականի վճարը կազմել է 53 միլիոն 220 հազար ռուբլի։

Վասիլևը նշել է, որ Հայաստանից նախկինում էլ եղել են հարաբերությունները սառեցնելու և անդամավճարից հրաժարվելու մասին հայտարարություններ։ Ընդգծվել է, որ անկախ ամեն ինչից 2025 թվականի բյուջեն կհաշվարկվի ու կներկայացվի Հայաստանին։