07 Հոտ
2024
27° c ԵՐԵՎԱՆ
21.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շուտափույթ ազատում՝ Երևանի և Բաքվի բանտերում գնտվող հայ քաղբանտարկյալներին. Մամիկոն Ասլանյան

Շուտափույթ ազատում՝ Երևանի և Բաքվի բանտերում գնտվող հայ քաղբանտարկյալներին. Մամիկոն Ասլանյան

Այսօր Վարդաշեն ՔԿՀ-ից ազատ է արձակվել Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։ Նա ազատ է արձակվել 10 մլն դրամ գրավի դիմաց։ Դուրս գալուց հետո Ասլանյանը զրուցել է լրագրողների հետ։

«Շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, ընկերներին, լրագրողական այն լայն համայնքին, որոնք կարողացել են լուսաբանել այս ընթացքում քաղբանտարկյալների մասին։ Շուտափույթ ազատում եմ մաղթում Հայաստանի և Բաքվի բանտերում գտնվող մեր բոլոր քաղբանտարկյալներին»,- ասել է Ասլանյանը։

Ասլանյանը, խոսելով դատական գործընթացների մասին ասել է․
«Իդեպ դատակոչված որևէ վկա՝ ինձ մեղսագրվող գործի հետ, որևէ առարկայական բան չի կարողացել ասել, որովհետև ինձ մեղսագրվող ամբողջ փաթեթը կապված է փաստթղթաշրջանառության հետ և որևէ քաղաքացի չի կարող իմ կողմից ընդունված թղթերի իրավացիությունը կամ ոչ իրավացիությունը, օրինականությունը կամ ոչ օրինականությունը շահարկել»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել էր 2021 թվականի դեկտեմբերի 15-ին։ Նրան միանգամից 3 հոդվածով մեղադրանք է առաջադրվել. ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։ Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ 2016թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Ասլանյանը պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցանք է կատարել։ Բացի այդ՝ առանց համապատասխան թույլտվության՝ Ասլանյանը հողամասի նպատակային նշանակության փոփոխություն է արել, ինչի հետևանքով համայնքին էական վնաս է հասցվել: