06 Հոտ
2024
23.1° c ԵՐԵՎԱՆ
16.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն դիմել է Հայաստանի դեսպանին՝ ռուսների նկատմամբ ՀՀ օդանավակայանում խտրականության պատճառով

ՌԴ-ն դիմել է Հայաստանի դեսպանին՝ ռուսների նկատմամբ ՀՀ օդանավակայանում խտրականության պատճառով

Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր մարդու իրավունքների խորհրդի նախագահ Վալերի Ֆադեևը դիմել է ՌԴում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանին՝ Երևանի օդանավակայանում ռուսների նկատմամբ խտրականության դեպքերի առնչությամբ։ Ըստ տեղեկության՝ խորհուրդը դիմումներ է ստանում ՌԴ քաղաքացիներից, ովքեր բախվել են հայկական FlyOne ավիափոխադրողի ներկայացուցիչների և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի աշխատակիցների կողմից իրենց իրավունքների խախտումների։ Այսպես, երգչուհի Սվետլանա Կասյանը խոսել է խտրականության մասին, ում հուլիսի 6-ին «գրանցել են առանց նստատեղերի թռիչքի համար և նրան որևէ փոխհատուցում չի առաջարկվել»։ Մեկ այլ իրավիճակում, որը տեղի է ունեցել հունիսի 3-ին, մի խումբ ռուսներ չեն նստել Մոսկվա մեկնող ինքնաթիռ՝ չվերթի ուշացման պատճառով։

Օդանավակայանի ներկայացուցիչները նրանց բերման են ենթարկել առանց բացատրության և տեղավորել ոստիկանության բաժանմունք։ Բացի այդ՝ Ռուսաստանի քաղաքացիները հաղորդում են բազմաթիվ էթնիկ վիրավորանքների մասին օդանավակայանի անվտանգության աշխատակիցների կողմից։

«Վերանայելով հրապարակումները բաց աղբյուրներում՝ մենք եկել ենք այն եզրակացության, որ նկարագրված իրավիճակները, ցավոք, առանձին դեպքեր չեն։ Խնդրում ենք, հրավիրել Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների ուշադրությանը ներկայացված տեղեկատվությանը, ինչպես նաև մեր դիրքորոշումը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների հետ նման միջադեպերի անթույլատրելիության վերաբերյալ»,- նշվել է Հարությունյանին ուղղված նամակում։