30 Մայ
2025
19° c ԵՐԵՎԱՆ
10.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ոստիկանությունը մանրամասներ է ճշտում  Փոքր Վեդու մանկապարտեզից տարածված տեսանյութի առնչությամբ

Ոստիկանությունը մանրամասներ է ճշտում  Փոքր Վեդու մանկապարտեզից տարածված տեսանյութի առնչությամբ

Համացանցում աղմկահարույց տեսանյութ է հայտնվել, որտեղ մանկապարտեզի աշխատակիցը ծեծում է երեխաներից մեկին։ Ըստ տարածված տեղեկության՝ դեպքը տեղի է ունեցել Փոքր Վեդի վարչական շրջանում։

Ոստիկանությունից ABC media-ի հետ զրույցում նշեցին, որ հանցագործության մասին բողոք չեն ստացել, սակայն փորձում են մանրամասները ճշտել։

Մենք փորձեցինք պարզաբանումներ ստանալ Վեդի համայնքի և Փոքր Վեդիի ղեկավարների հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին: Մանկապարտեզի ներկայացուցիչների հետ նույնպես կապ հաստատել չհաջողվեց:

 

Ռազմագերիներ