
Վահագն Դավթյանը 6-րդ տեղն է զբաղեցրել Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում
Հայաաստանի օլիմպիական հավաքականի անդամ, 35-ամյա Վահագն Դավթյանը 6-րդ տեղն է զբաղեցրել Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում․ այս մասին գրում է ARMSPORT.AM կայքը։
Հայ մարմնամարզիկն օղակների վարժության եզրափակչում բավական հաջող ելույթ ունեցավ և վաստակեց 14,866 միավոր հավաքեց՝ զբաղեցնելով 6-րդ տեղը:
Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչմանն արժանացել է Չինաստանի ներկայացուցիչ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն, Լյու Յանը՝ վաստակելով 15.300 միավոր:
Հիշեցնենք՝ Վահագն Դավթյանն առաջին անգամ էր մասնակցում Օլիմպիական խաղերին: Նա օղակների վարժության եզրափակիչ էր դուրս եկել 7-րդ տեղով: