15 Ապր
2026
1° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեծ Բրիտանիան Լիբանանից տարհանում է դեսպանատան աշխատակիցների ընտանիքներին

Մեծ Բրիտանիան Լիբանանից տարհանում է դեսպանատան աշխատակիցների ընտանիքներին

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը Մերձավոր Արևելքից հեռացրել է Լիբանանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակիցների ընտանիքի անդամներին. հայտնում է  TACC-ը։

«Բեյրութում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը աշխատող պաշտոնյաների ընտանիքները ժամանակավորապես հեռացվել են տարածաշրջանից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կառավարությունը հավելել է, որ դեսպանատունը շարունակում է գործել՝ ծառայություններ մատուցելով Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին։

Նախօրեին բրիտանական իշխանությունները քաղաքացիներին հորդորել էին առաջին չվերթով լքել Լիբանանը, նույնիսկ եթե նպատակակետը չի համապատասխանում քաղաքացիների նախասիրություններին։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026