
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը պատրաստ է և՛ պաշտպանության, և՛ հարձակման
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է և՛ պաշտպանական, և՛ հարձակողական գործողությունների։ Նրա խոսքերը մեջբերում է ТАСС գործակալությունը։
«Մենք պատրաստ ենք և՛ պաշտպանության, և՛ հարձակման։ Մենք հարվածում ենք մեր թշնամիներին և վճռական ենք պաշտպանելու մեզ»,- ասել է Նեթանյահուն՝ Իսրայելի պաշտպանության բանակի նորակոչիկների հետ հանդիպման ժամանակ:
Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումը սկսվել է Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությունից հետո։ Նա Իրանում էր՝ մասնակցելու երկրի նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը։