Արմավիրի մարզում վիրավորված ոստիկանը վիրահատվել է. ABC media-ին մանրամասներ է հայտնել ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը
Արմավիրի մարզի ոստիկանական բաժանմունքում զինված քաղաքացու կրակոցներից վիրավորված ոստիկանը` Արթուր Այվազյանն է։ Նրան վիրահատել են։ ABC media-ի հետ զրույցում ասել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Վիրավորում ստացած ոստիկանը գտնվում է բժիշկների հսկողության տակ, կյանքին վտանգ չի սպառնում: Վիճակը կայուն է, բայց դեռ պետք է ապաքինման շրջան անցնի»,- մեզ հետ զրույցում ասել է Սարգսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանների ուղղությամբ կրակոցներ արձակող անձը 41-ամյա Մանուկ Մարգարյանե ձերբակալվել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Զինված քաղաքացուն վնասազերծելու ընթացքում զոհվել է Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը։