
Դու պիտի պատասխան տաս կոնկրետ ինձ, բոլոր ծնողներիս․ զոհվածի մայրը՝ Անդրանիկ Քոչարյանին
Դու պիտի պատասխան տաս կոնկրետ ինձ, բոլոր ծնողներիս։ Չհամարձակվե՛ք հայ զինվորին մի բան ասել։ Այս բանդիտական ոհմակը պիտի վերանա, պիտի նոր ղեկավարություն գա, մեր բանակը բարելավվի․այսօր Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց զոհված Դավիթ Առուշանյանի մայրը՝ անդրադառնալով ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հնչեցրած խոսքերին։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանն ասել էր, որ իր տղան «շատ բարձրակարգ» տղա է, դրա համար չի ծառայել բանակում։


