Վիրավորված ոստիկան Արթուր Այվազյանի վիճակը կայուն ծանր է․ ՆԳՆ խոսնակ
ՆԳՆ Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակից Արթուր Այվազյանի վիճակը կայուն ծանր է: ABC media-ին հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Վիրավորված ոստիկանը տեղափոխվել է հիվանդասենյակ։ Նրա վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, բայց դրական դինամիկա կա»,- ասաց Սարգսյանը։
Ոստիկանը վիրահատվել էր սեպտեմբերի 8-ին։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 7-ին Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից 41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանը զինված դուրս էր եկել փողոց։ Նա կրակել էր ոստիկանների ուղղությամբ։ Զինված քաղաքացուն վնասազերծելու ընթացքում զոհվել է Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանին։ Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ-ից։