15 Նոյ
2024
7.8° c ԵՐԵՎԱՆ
8.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփի դեմ մահափորձը մեր գործը չէ. Պեսկով

Թրամփի դեմ մահափորձը մեր գործը չէ. Պեսկով

Ռուսաստանը ուշադիր հետևում է ԱՄՆ-ում սրվող իրավիճակին, բայց չի միջամտում դրան, ինչպես և միշտ արել է: Այս մասին ճեպազրույցում հայտարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ նոր մահափորձի մասին տեղեկությունը։ «Սա իրականում մեր գործը չէ»,- տեղի ունեցածը նկարագրել է Կրեմլի ներկայացուցիչը։

«Մենք տեսնում ենք, թե ինչ լարված իրավիճակ է այնտեղ, այդ թվում՝ քաղաքական մրցակիցների միջև: Քաղաքական պայքարը սրվում է, կիրառվում են տարբեր մեթոդներ»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին Թրամփին պատկանող գոլֆի ակումբի մոտակայքում փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Սա արդեն երկրորդ մահափորձն է նրա դեմ: