21 Դեկ
2024
-0.1° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սահմանազատման գործընթացը բացարձակ օրինական է․ Մհեր Գրիգորյան

Սահմանազատման գործընթացը բացարձակ օրինական է․ Մհեր Գրիգորյան

Սահմանազատման գործընթացը հրապարակային է, և՛ գործընթացը, և՛ կատարման ընթացքը․ Տավուշում իրականացված սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների վերաբերյալ հարցերին պատասխանել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելած ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիոգորյանը։

«Սահմանազատման գործընթացը բացարձակ օրինական է, եթե դուք շատ ուշադիր կարդաք ապրիլի 18-ի արձանագրությունը և ստորագրված կանոնակարգը, կզգաք, որ որևէ հակասություն չկա գործընթացում»,- ասել է պաշտոնյան։

Գրիգորյանի խոսքով՝ սահմանազատման հաջորդ գործընթացի անցկացման վայրն այս պահին հայտնի չէ, պետք է ավարտել ներպետական ընթացակարգերն ու կանոնակարգերը։

Լրագրողների հարցին՝ արդյոք գործընթացների ժամանակ քննարկվել է Ջերմուկից ադրբեջանական զորքերի դուրսբերումը․ «Ես չեմ կարող հիմա մեկնաբանություններ տալ, որովհետև ըստ աշխատակարգի՝ մեկնաբանությունները պետք է լինեն սիմետրիկ, գրավոր և հրապարակային»։