Շարժվում ենք դեպի Հանրային հեռուստատեսություն. Բագրատ սրբազան
Մենք շարժվում ենք դեպի Հանրային հեռուստատեսություն. հայտարարել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
«Ինչու՞, որովհետև ստի քարոզչության օջախը, թունավորման կետը, իրենց ֆեյքերի ՊՈԱԿ-ի հետ միասին, գտնվում է այնտեղ, որին հովանավորում են բազմաթիվ գործարարներ:
Մենք այնտեղ գնալու ենք ուղիղ եթերի պահանջով, որպեսզի մեր ժողովրդի լայն զանգվածները կարողանան մասնակից լինել իրական տեղեկության։ Այդ ստի և կեղծիքի որջը պետք է դադարի իր գործունեությունը».-ասել է Բագրատ սրբազանը: