
Խոշոր հրդեհ՝ Իսակովի պողոտայում․ պահեստ է այրվում
Հրդեհ է բռնկվել Իսակովի պողոտայում։ Ըստ մամուլում տարածվող լուրերի՝ այրվում է «Դոմուս» խանութների ցանցերից մեկի պահեստը։
ABC media-ի հետ զրույցում ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը նշել է, որ հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12․57-ին, ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայում գտնվող խանութներից մեկի պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարտական 6 հաշվարկ, ՃԿԱԿ, ՀՓԱԿ, ԲԱՎ հերթապահ խմբերը և հերթապահ հոգեբանը։