30 Դեկ
2024
0.3° c ԵՐԵՎԱՆ
2.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը պաշտոնապես հետ չի կանչում իր ստորագրությունը եռակողմ հայտարարությունից. Օվերչուկ

Հայաստանը պաշտոնապես հետ չի կանչում իր ստորագրությունը եռակողմ հայտարարությունից. Օվերչուկ

Մոսկվայի, Բաքվի և Երևանի կողմից և նպաստել է Արցախում հրադադարի հաստատմանը. հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ։

Նրա խոսքով՝ միևնույն ժամանակ, տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում մոտ մեկուկես տարի առաջընթաց չկա: «Հայաստանը պաշտոնապես դուրս չի եկել եռակողմ հայտարարությունից և հետ չի վերցրել իր ստորագրությունը, բայց միևնույն ժամանակ փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի ուղու վրա արդեն երկու տարի գրեթե տեղաշարժ չկա»,- պարզաբանել է նա:

Օվերչուկի խոսքով՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը «հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ»։