14 Սեպ
2026
23° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախում հայկականության հետքերը վերացնելու փորձեր են անում Փաշինյանն ու Ալիևը․ Մանե Թանդիլյան

Արցախում հայկականության հետքերը վերացնելու փորձեր են անում Փաշինյանն ու Ալիևը․ Մանե Թանդիլյան

Մի քանի օր է՝ Արցախից տարածվող տեսանյութերն ազդում են հայ հասարակության մի մեծ հատվածի հույզերի և նյարդերի վրա․ սոցցանցի իր էջում գրում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։

«Դրանցում Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները խրախճանքների են մասնակցում, լսում ադրբեջանցի պաշտոնյաների բացահայտ կեղծ պատմությունները՝ Արցախի մշակութային և հոգևոր ժառանագության մասին։

Իհարկե, միջազգային պաշտոնյաների անտարբերությունն Արցախի հայկական պատմության, մշակութային և կրոնական ժառանգության նկատմամբ անընդունելի է։ Անընդունելի է նաև նրանց լռությունը, երբ խեղաթյուրվում են պատմական փաստերը, իսկ Արցախում համակարգված կերպով վերացվում է հայկական հետքը։

Բայց ի՞նչ ենք ակնկալում նրանցից այսօր, երբ այդ պաշտոնյաների երկրներն ու ղեկավարները գործնականում ոչ մի քայլ չարեցին այն ժամանակ, երբ Արցախը շրջափակված էր, չկանխեցին էթնիկ զտումը և այսօր էլ գործուն ջանքեր չեն գործադրում Բաքվում ապօրինաբար պահվող հայերի վերադարձի ուղղությամբ։

Ուստի պետք է պահանջներն ու սպասելիքները ճիշտ հասցեագրել։

Հայոց պատմությունը խմբագրելու և Արցախում հայկականության հետքերը վերացնելու փորձերն այսօր ունեն երկու գլխավոր դերակատար՝ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը։

Վերջինս իր ժողովրդի պատմությունն է վերաշարադրում այնպես, ինչպես իրեն է հարմար, իսկ առաջինը ոչ միայն չի հակադարձում այդ կեղծիքին, այլև դրան ենթարկվելով՝ վերաձևակերպում է սեփական քաղաքական օրակարգը։

Իսկ Արցախի մշակութային և հոգևոր կոթողները, իհարկե, հայկական են։ Այլ հարց է, որ օրվա իշխանությունները վախենում են բարձրաձայնել անջնջելի իրականությունը մեր պատմական հայրենիքի վերաբերյալ:

Հ.Գ. Նկարը՝ Գանձասարում, 2021թ.»,- նշում է Թանդիլյանը։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ