12 Դեկ
2024
-2.9° c ԵՐԵՎԱՆ
3.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախյան պատերազմի մասին պատմող «1489» վավերագրական ֆիլմը հաղթող է ճանաչվել Հռոմի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնում

Արցախյան պատերազմի մասին պատմող «1489» վավերագրական ֆիլմը հաղթող է ճանաչվել Հռոմի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնում

Արցախյան պատերազմի մասին պատմող Շողակաթ Վարդանյանի «1489» վավերագրական ֆիլմը հաղթող է ճանաչվել Հռոմի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնում:

«Սա հատկապես պատիվ է, քանի որ ժյուրիի նախագահը Սերգեյ Լոզնիցան է։ Իսկապես մեծ պատիվ է, և սա մեծ պատասխանատվություն է»,-սոցցանցում գրել է Շողակաթ Վարդանյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայկական ազգային կինոակադեմիան «1489»–ը չի ներկայացվի «Օսկարի», չնայած, որ ֆիլմը 2023-ին արժանացել է Ամստերդամի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի (IDFA) գլխավոր մրցանակին: