12 Հլս
2024
27.1° c ԵՐԵՎԱՆ
14.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տրանսպորտի սակագինը կփոխվի. ի՞նչ փաթեթներ է առաջարկում Երևանի քաղաքապետարանը

Տրանսպորտի սակագինը կփոխվի. ի՞նչ փաթեթներ է առաջարկում Երևանի քաղաքապետարանը

Երևանի ավագանին փետրվարի 13-ին կայանալիք հերթական նիստում քննարկելու է «Երևան համայնքում ավտոբուսային փոխադրումների սպասարկման փոխադրավարձը սահմանելու» հարցը։ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ Երևանում շուտով ներդրվելու է միասնական տոմսային համակարգ, իսկ փոխադրավարձերը լինելու են տարբեր, ըստ երթուղու սպասարկման։

30 օրվա համար ֆիզիկական տոմս ձեռքբերելու դեպքում, որով  հնարավորություն կլինի կատարել  60 ուղևորություն, անհրաժեշտ է վճարել 183,3 դրամ՝ յուրաքանչյուր ուղևորության համար։

Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման դեպքում հնարավորություն կլինի կատարել 60 ուղևորություն, ամեն ուղևորության համար վճարելով 180 դրամ։

«90 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքւմ՝ ձեռք բերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացումից հետո ՝ 90 օրվա ընթացքում հնարավորություն կլինի կատարել 180 ուղևորություն՝ յուրաքանչյուր ուղևորության համար վճարելով 138,3 դրամ։

 «90 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման դեպքում՝ ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում հնարավորություն կլինի երթևեկել 180 անգամ՝ ամեն անգամ վճարելով 133,3 դրամ։

 «365 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման պահից սկսած 365 օրվա ընթացքում հնարավոր կլինի կատարել 1000 ուղևորություն՝ ամեն ուղևորության համար վճարելով 110 դրամ։

 «365 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում հնարավորություն կլինի կատարել 1000 ուղևորություն՝ ամեն ուղևորության համար վճարելով 106 դրամ։

  «1 օր» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման դեպքում հնարավորություն կլինի կատարել 8 ուղևորություն՝ ամեն ուղևորության համար վճարելով 112,5 դրամ։

 «1 օր» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման դեպքում հնարավոր կլինի 24 ժամվա ընթացքում կատարել 8 ուղևորություն՝ յուրաքանչյուրի համար վճարելով 110 դրամ։

 «7 օր» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման դեպքում 7 օրվա ընթացքում կկարողանանք կատարել 30 ուղևորություն՝ յուրաքանչյուրի համար վճարելով 166,6 դրամ։

«7 օր» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման դեպքում հնարավոր կլինի կատարել 30 ուղևորություն՝ յուրաքանչյուրի համար վճարելով 160 դրամ։

«70 րոպե» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման դեպքում հնարավորություն կլինի կատարել 70 րոպեի ընթացքում 3 ուղևորություն՝ ամեն ուղևորության համար վճարելով 100 դրամ։

«70 րոպե» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման  դեպքում հնարավոր կլինի կատարել 3 ուղևորություն 70 րոպեի ընթացքում՝ վճարելով ամեն ուղևորության համար 93,3 դրամ։

«Բազմակի օգտագործման» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման դեպքում հնարավոր է լինելու յուրաքանչյուր տրանսպորտային միջոցով 10 անգամ երթևեկել՝ յուրաքանչյուրի համար վճարելով 260 դրամ։

 «Բազմակի օգտագործման» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման դեպքում հնարավորություն է լինելու օգտվել  յուրաքանչյուր տրանսպորտային միջոցից օրական 10 անգամ՝ ամեն անգամ վճարելով 250 դրամ։

««Զվարթնոց» օդանավակայան» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման  դեպքում անհրաժեշտ կլինի վճարել 500 դրամ՝ ակտիվացման պահից 1 ուղևորություն կատարելու համար։

««Զվարթնոց» օդանավակայան» բանկային անհպում քարտ NFC (Visa, Master card) տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման և նույն պահին մարման պայմանով՝ 500 դրամ:

«Զվարթնոց» օդանավակայան» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման  ժամկետով, ակտիվացման պահից հնարավոր կլինի կատարել 1 ուղևորություն՝ վճարելով 480 դրամ։

Հավելենք, որ նախագծի ընդունման պարագայում, որոշումն ուժի մեջ կմտնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ից: