27 Հլս
2024
28.2° c ԵՐԵՎԱՆ
17.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մանվել Խաչատրյանը ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հաղթեց թուրք մրցակցին

Մանվել Խաչատրյանը ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հաղթեց թուրք մրցակցին

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 55 կգ քաշային կարգում Մանվել Խաչատրյանը քառորդ եզրափակիչ գոտեմարտում 13։5 հաշվով պարտության է մատնել Եվրոպայի գործող չեմպիոն, թուրք Ադեմ Բուրակ Ուզունին ու մտել կիսաեզրափակիչ։

Նշենք, որ մեր հավաքականի կազմում քառորդ եզրափակիչում գոտեմարտում են Մալխաս Ամոյանն ու Դավիթ Օվասափյանը։ Ամոյանը 77 կգ քաշային կարգում բացահայտ առավելությամբ՝ 10։1 հաշվով հաղթել էր Իտալիայի ներկայացուցիչ Ռիկարդո Վիտո Աբրեսցիային։

Դավիթ Օվասապյանը որակավորման փուլում 6:0 հաշվով հաղթել էր Շվեյցարիան ներկայացնող Դելիշահ Ալիշանիին, իսկ 1/8 եզրափակիչում 5:0 հաշվով հաղթեց սերբ Պետրուշիչին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։