05 Նոյ
2026
15° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաց և անկեղծ դիմում՝ Փաշինյանին․ իրանցի գործիչը քննադատել է Հայաստանի կառավարությանը

Բաց և անկեղծ դիմում՝ Փաշինյանին․ իրանցի գործիչը քննադատել է Հայաստանի կառավարությանը

Իրանի նախկին արտգործնախարար, գերագույն հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին իրանական Ettelaat թերթում հրապարակել է «Բաց և անկեղծ դիմում՝ ՀՀ վարչապետին» վերնագրով հոդված, որը նվիրած է Նիկոլ Փաշինյանին։

Մեկնաբանելով ՀՀ խորհրդարանի կողմից «Թրամփի երթուղի» նախագծի (TRIPP) հաստատումը, Վելայաթին քննադատել է Փաշինյանի քաղաքականությունը՝ նախագծի վավերացումն անվանելով անհեռանկարային քայլ, որը հակասում է հայ ժողովրդի շահերին։

Վելայաթին նաև քննադատել է Հայաստանի կառավարության աճող ենթարկվածությունն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքականությանը՝ զգուշացնելով, որ այս մոտեցումը կարող է նախադրյալներ ստեղծել Հարավային Կովկասում լարվածության աճի համար։

Նա նաև հիշեցրել է, որ 2021 թվականին Թեհրանում կայացած հանդիպումների ժամանակ Իրանի գերագույն առաջնորդը Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հետ զրույցներում դեմ է արտահայտվել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը։

Նա ընդգծել է, որ Իրանը Հարավային Կովկասի անվտանգության ապահովումը համարում է իր պատասխանատվությունը՝ Ռուսաստանի մասնակցությամբ կամ առանց դրա։

Վելայաթին նշել է, որ հայ դեսպանի հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է. «Ես բացահայտ ասացի հայ դեսպանին, որ եթե Թրամփը և նրա դաշնակիցները փորձեն հատել Իրանի «կարմիր գիծը», մենք կկոտրենք նրանց ոտքերը»։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ