26 Նոյ
2024
7.4° c ԵՐԵՎԱՆ
2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չգիտեմ`ինչպես եմ թողնելու սպորտը. Հռիփսիմե Խուրշուդյանը՝ կարիերան ավարտելու մասին

Չգիտեմ`ինչպես եմ թողնելու սպորտը. Հռիփսիմե Խուրշուդյանը՝ կարիերան ավարտելու մասին

Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան:

«Ոչ ոք չգիտի, թե ես ինչերի միջով եմ անցել այս մրցաշարին մասնակցելու համար։ Նույնիսկ եղել է, որ հրաժարվել եմ, բայց ամուսինս ու ընկեր Արտաշը ինձ ոգևորել ու բերել են այս մրցաշարին: Ուզում էի կարիերաս ավարտել մեդալ նվաճելով, ինչն էլ եղավ ու ինչի համար ուրախ եմ: 25 տարի է՝ այս մարզաձևում եմ»,-Սոֆիայում «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Խուրշուդյանը:

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրն առանձնակի շնորհակալություն հայտնեց հայ երկրպագուներին, որոնք իր կողքին են եղել թե՛ հաղթանակների, թե՛ պարտությունների  ժամանակ:

«Չգիտեմ` ինչպես եմ թողնելու սպորտը: Մի կողմից ուրախության արցունքներ են, մյուս կողմից տխրում եմ ու մտածում՝ երանի կրկին 20 տարեկան լինեի ու նորից մրցահարթակ դուրս գայի»,-ասել է նա:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում իրենց ելույթներն ավարտեցին Հայաստանի կանանց թիմի անդամները: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային 8-րդ օրը պայքարի մեջ մտան ծանր քաշային կին ծանրորդները: Հայաստանի հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը երկու հաջող մոտեցմամբ բարձրացրեց 102 և 105կգ: Այս ձևում Խուրշուդյանը դարձավ բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում նա բարձրացրեց 122 կգ: Երկամարտի 227 կգ քաշով նա բրոնզե մեդալ նվաճեց: