ABCMEDIA
Ոստիկանները, բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկել Կիրանցում հերթապահող մարդկանց

Ոստիկանները, բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկել Կիրանցում հերթապահող մարդկանց

Ոստիկանական ուժերը, բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկել Կիրանց գյուղում հերթապահող տղաներին։ Այս մասին ABC media-ին տեղեկացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Առավոտյան ոստիկանները 24 հոգուց ավելի տղաների են բերման ենթարկել։ Եկել են բերետավորներն ու, առանց բացատրություն տալու, ծեծելով, ջարդելով տարել են»,-ասել է Դանիելյանը։

Պատգամավորը նշել է, որ բերման ենթարկվածների մեջ կան նաև անչափահասներ։ Պատգամավորն այս պահին գտնվում է Իջևանի ոստիկանական բաժանմունքում, որտեղ տարել են բերման ենթարկվածներին։