Կիրանցում ական է պայթել. նոր մանրամասներ` դեպքի և տուժած քաղաքացու մասին
Կիրանցում սահմանային աշխատանքներ կատարելիս ականի պայթյունից վիրավորում է ստացել գյուղի բնակիչներից մեկը․ ABCmedia-ի հետ զրույցում հայտնել է Աճարկուտի ավագանու անդամ Կարեն Ղազարյանը։
«Առողջական վիճակը լավ է, կյանքին վտանգ չի սպառնում։ Հիմա հիվանդանոցում է»,- ասել է Ղազարյանը։
Ըստ ավագանու անդամի, պայթյունը եղել է Կիրանցի սահմանային գոտում, որտեղ իբր ականազերծում էին իրականացրել։
Բնակիչն այնտեղ սահմանային աշխատանքներ է կատարել սեփական տրակտոր-էքսկավատորով։ Հարցին, թե՞ ինչու է բնակիչը կատարում այդ աշխատանքները, Կարեն Ղազարյանը պատասխանեց․
«Երևի վճարել են դրա համար էլ գնացել է սահմանային աշխատանք կատարելու։ Հնարավոր չի սրանք դիրք սարքեն, երևի քանդելու նպատակով են Կիրանցի բնակչին վճարել և ուղարկել այդ աշխատանքները կատարելու»։