ABCMEDIA
Գինոսյանը հայկական արևի չխամրող շողն է․ Աբրահամ Գասպարյան

Գինոսյանը հայկական արևի չխամրող շողն է․ Աբրահամ Գասպարյան

Այսօր Հայաստանը վերջին հրաժեշտը տվեց Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանին։

«Հայաստանը, տարածքային կորուստներից բացի, ազգային մտածելակերպով մարդկանց է կորցնում։ Լավագույն տղերքը հեռանում ենԱրտակ Մովսիսյանը, Սամվել Կարապետյանը, Կարեն Վարդանյանըհիմա էլ՝ Գինոսյանը։ Նա իմ ավագ ընկերն էր և ես այս կորստի ցավը յուրովի եմ տանելու: Բառե՞ր, խոսքե՞ր՝ հնարավոր չէ նկարագրելԳագիկ Գինոսյանը հայկական արևի չխամրող շողն է, Լեոնիդ Ազգալդյանի զինվորը, հայկական ամրոցի արթուն պահակը, հայկական պարի սպարապետը՝ կուզեք՝ Պարապետը, մեր ազգային ինքնության մշտավառ լույսը, որն իրավունք չունենք անջատել»,- ասել է Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի հիմնադիր տնօրեն Աբրահամ Գասպարյանը՝ իր հեղինակային «Փոխի՛ր ալիքը Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում։


Գինոսյանի վառած ազգային լույսը չի մարի, եթե հայկական պարը դարձնենք ինքնության մաս՝ կարծում է Գասպարյանը։

«Ազգային ինքնության մշտավառ լույսը չենք անջատի, եթե ամբողջացնենք իր երազանքը, եթե սովորենք ինքնապաշտպանվել, եթե Երևանի Կասկադից մինչև թատրոնի բեմեր, մարզերի հրապարակներ՝ հայկական պարը դարձնենք ինքնության մաս, եթե Դանակով պարը, Բերդը, Յարխուշտան ու Մշո խռը դառնա ոչ թե մոդայիկ, այլ՝ կենցաղի անհրաժեշտ մաս, ազգային դպրոցի մշակութային համուհոտ, էության կամ անձնագրի մաս, որի համար էլ Գինոսյանը նվիրեց իր կյանքի մի քանի տասնամյակ»,- ընդգծել է Աբրահամ Գասպարյանն ու ցավակցել Գագիկ Գինոսյանի բոլոր ընկերներին, հարազատներին ու գերդաստանին: