25 Դեկ
2024
-0.8° c ԵՐԵՎԱՆ
-1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանցիները Հաթերք գյուղում սպանել են մեկ քաղաքացիական անձի․ Արտակ Բեգլարյան

Ադրբեջանցիները Հաթերք գյուղում սպանել են մեկ քաղաքացիական անձի․ Արտակ Բեգլարյան

Ադրբեջանը, ի հեճուկս Լեռնային Ղարաբաղում կրակը դադարեցնելու
մասին պայմանավորվածության, սեպտեմբերի 21-ին Հաթերքում նախնական տվյալներով մեկ քաղաքացիական
անձի է սպանել․ այս մասին X-ի իր  միկրոբլոգում հայտնել է Արցախի նախկին
պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Ադրբեջանցիները ոչ միայն չեն դադարեցրել կրակը երեկ 13։00-ից,
այլև արդեն քանի ժամ է՝ կրակում և շարժվում են տարբեր ուղղություններով ու այսօր էլ
շարունակում են բռնությունները։ Այսօր առավոտյան նրանք օկուպացված Հաթերք գյուղում,
նախնական տվյալներով, սպանել են մեկ քաղաքացիական անձի, այժմ կրակում ու շարժվում են
Ստեփանակերտի ուղղությամբ»,- ասվում է գրառման մեջ։