ԿԽՄԿ-ն այցելել են Բաքվում կալանավորված արցախցի նախկին պաշտոնյաներին
Նոյեմբերին ԿԽՄԿ-ի աշխատակիցները կրկին այցելել են Բաքվում գտնվող
արցախցի նախկին պաշտոնյաներին։
Այս մասին հայտնել է ԿԽՄԿ-ի Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության
հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։
Ըստ տեղեկությունների՝ նրանց հետ անհատական հանդիպումներ են տեղի
ունեցել և պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ կապ հաստատելու համար։
«ԿԽՄԿ-ն իր մանդատի համաձայն գնահատում է նման այցելությունների
ընթացքում կալանավորված անձանց հանդեպ վերաբերմունքը և պահման պայմանները: ԿԽՄԿ-ն նաև
նպաստում է անձանց ընտանիքների հետկապի շարունակականությանը։ ԿԽՄԿ ընթացակարգերին համապատասխան
տեսակցությունները կատարվում են միայն կալանավորի հետ»,- ասվում է տեղեկատվության մեջ։