ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Իսրայելի իշխանություններին
կոչ է արել հարգել միջազգային մարդասիրական իրավունքը Գազայի հատվածում ռազմական գործողությունների
ժամանակ։
«Չնայած ես ընդունում եմ Իսրայելի օրինական մտահոգությունները՝
կապված իր անվտանգության հետ, բայց նաև հիշեցնում եմ Իսրայելին, որ ռազմական գործողությունները
պետք է իրականացվեն միջազգային մարդասիրական իրավունքը խստորեն պահպանելով»,- հայտարարել
է Գուտերեշը՝ մտահոգություն հայտնելով նաև Գազայի հատվածն ամբողջությամբ շրջափակելու
մասին Իսրայելի իշխանությունների հայտարարության կապակցությամբ։
«Խորապես մտահոգված եմ այսօրվա հայտարարության կապակցությամբ, որ
Իսրայելը Գազայի ամբողջական շրջափակում կիրականացնի։ Գազայում հումանիտար իրավիճակը
ողբալի էր դեռևս մարտերն սկսվելուց առաջ, իսկ այժմ վիճակը կտրուկ կվատանա»,- ասել
է Գուտերեշը։