
Այս ամիս կատարված տարեկան 12.000 դրամ վճարը տարածվելու է միայն դեկտեմբերի ընթացքում կայանման վրա․ քաղաքապետարան
Երևան համայնքում ավտոկայանատեղիների 2023թ.-ի վճարները սահմանվել են Երևանի
ավագանու 27.12.2022թ.-ի թիվ 687-Ն որոշմամբ և գործելու են մինչև 2023 թվականի
դեկտեմբերի 31-ը ժամը 24:00-ն:
«Հետևաբար՝ 2023թ.-ի դեկտեմբեր ամսվա ընթացքում
կատարված տարեկան՝ 12.000 դրամ վճարը տարածվելու է միայն 2023թ.-ի դեկտեմբեր ամսվա
ընթացքում կայանման վրա:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2024 թ.
ավտոկայանատեղերի դրույքաչափերը կսահմանվեն
Երևանի ավագանու 2023 թ. դեկտեմբերի 26-ին կայանալիք հերթական նիստի ընթացքում»,-
հայտնում են Երևանի քաղաքապետարանից։