23 Հոտ
2024
13.3° c ԵՐԵՎԱՆ
4.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լիբանանի ուղղությամբ Իսրայելի հարվածների զոհերի թիվը հասել է 2 530-ի

Լիբանանի ուղղությամբ Իսրայելի հարվածների զոհերի թիվը հասել է 2 530-ի

Անցած տարվա հոկտեմբերից ի վեր Լիբանանի ուղղությամբ Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 2 530-ի․ այս մասին ասվում է Լիբանանի կառավարության արտակարգ իրավիճակների կոմիտեի հայտարարության մեջ:

Ըստ զեկույցի` վերջին 24 ժամվա ընթացքում Լիբանանի տարբեր շրջաններում իսրայելական հարվածներից զոհվել է 63 մարդ, վիրավորվել` 234-ը:

Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում է հարևան երկրի օդային ռմբակոծությունները, ավելի քան մեկ միլիոն քաղաքացի դարձել է փախստական: