
Գյումրու ավագանու 14 անդամները՝ քաղաքապետի գլխավորությամբ, ներկայացրել են մանդատներից հրաժարվելու արձանագրությունը
Ի պատասխան թիվ 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ուղղված ձեր բազմաթիվ հեռախոսազանգերի, տեղեկացնում ենք, որ Գյումրին ընդգրկող թիվ 31 ԸԸՀ-ն այսօր ստացել է ավագանու 14 անդամի, այդ թվում՝ համայնքի ղեկավարի, պարտականությունների վաղաժամ դադարեցման արձանագրություններ:
Թափուր մանդատների հարցին թիվ 31 ԸԸՀ-ն կանդրադառնա նոյեմբերի 1-ին 18:00-ին հրավիրված նիստին:
Հիշեցնենք, որ ABCmedia-ի աղբյուրը հայտնել են, որ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել։