22 Դեկ
2024
-0.8° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-Հյուսիսային Կորեա գործակցությունը տարբեր մակարդակներում ամրապնդվում են

ՌԴ-Հյուսիսային Կորեա գործակցությունը տարբեր մակարդակներում ամրապնդվում են

2024 թվականին Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան ակտիվորեն փոխգործակցեցին տարբեր մակարդակներում՝ կազմակերպելով ավելի քան 40 այց դիվանագիտական, տնտեսական և ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչների կողմից, ինչը չորս անգամ գերազանցում է ԿԺԴՀ-ի և Չինաստանի միջև նմանատիպ շփումների թիվը։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով NK News-ի ուսումնասիրությանը։

Բացի այդ, այս տարի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փոխանակել են ավելի քան տասը հաղորդագրություն, մինչդեռ ԿԺԴՀ ղեկավարը երեք անգամ ավելի քիչ շփում է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։ WSJ հոդվածը նշում է, որ նման ցուցանիշները վկայում են Հյուսիսային Կորեայի դիվանագիտական հարաբերությունների կտրուկ շրջադարձի մասին, ինչը կապված է երկրի վրա Չինաստանի ազդեցության նվազման հետ։