27 Դեկ
2024
0.5° c ԵՐԵՎԱՆ
0.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալիևն ու ՄԹ-ի վարչապետը քննարկել են ՀՀ-ի հետ բանակցային գործընթացը

Ալիևն ու ՄԹ-ի վարչապետը քննարկել են ՀՀ-ի հետ բանակցային գործընթացը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Ալիևը նշել է, որ դա Սթարմերի առաջին այցն է Ադրբեջան։ Նա ասել է, որ այս այցը կարևոր է Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի հարաբերություններում և պատմական է։

Հանդիպման ընթացքում վարչապետ Սթարմերը հետաքրքրվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ բանակցային գործընթացով։ Ալիևը նշել է, որ ներկայում բանակցությունները շարունակվում են, պայմանագրի զգալի մասն արդեն համաձայնեցված է: Սահմանի ավելի քան 12 կիլոմետրը սահմանագծվել ու սահմանազատվել է: Ալիևի խոսքով՝ հանձնաժողովի վերջին հանդիպման ժամանակ այդ գործընթացը շարունակելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Սակայն Ադրբեջանի նախագահը կարևորել է ՀՀ Սահմանադրությունից «Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունների բացառումը»։

Ալիևն ընդգծել է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման նշանակությունը՝ խաղաղության գործընթացի շարունակման ու խաղաղության պայմանագրի ստորագրման համար։