31 Հուն
2025
2° c ԵՐԵՎԱՆ
3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցելի մեր երկիր. Կանադայի արտգործնախարար

Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցելի մեր երկիր. Կանադայի արտգործնախարար

Կանադան կկատարի Միջազգային քրեական դատարանի որոշումը և կկալանավորի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, եթե նա այցելի մեր երկիր․ հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին:

«Կանադան Միջազգային քրեական դատարանի հիմնադիր երկրներից է։ Մենք միշտ վստահ ենք եղել ոչ միայն միջազգային իրավունքի կարևորությանը, այլև բոլորի կողմից այն միշտ պահպանելու պարտավորությանը: Միևնույն ժամանակ, դրան հասնելու համար աշխարհում հաշվետվողականություն է պետք։ Հիմք ընդունելով դա՝ Կանադան հավատարիմ է մնում իր պարտավորություններին՝ համաձայն Հռոմի ստատուտի»,- ասել է նախարարը։