Վրաստանի ՆԳՆ-ն Թբիլիսիի ցուցարարներին կոչ է արել զերծ մնալ անօրինական գործողություններից՝ հակառակ դեպքում խոստանալով «հատուկ միջոցներ ձեռնարկել»։
Վրաստանի ՆԳՆ-ն Թբիլիսիում ցուցարարներին կոչ է արել զերծ մնալ անօրինական գործողություններից՝ հակառակ դեպքում խոստանալով «հատուկ հարկադրանքի միջոցներ ձեռնարկել»։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։
«Բռնի գործողությունները ճնշելու համար ՆԳՆ-ն կկիրառի միջազգային իրավունքով և Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված հատուկ հարկադրանքի միջոցներ, այդ թվում՝ «Ոստիկանության մասին» Վրաստանի օրենքով սահմանված բոլոր հատուկ միջոցները։
Դարախվելիձեն խնդրել է ձեռնպահ մնալ հավաքի խաղաղ բնույթին սպառնացող իրեր կամ նյութեր պահելուց։
«Խմբի մասնակիցները մահակներով, երկաթե խողովակներով, շղթաներով, ներկերով, երկաթե զանազան առարկաներով և միջոցներով են ապահովում մարդկանց, ինչպես նաև կոչ են անում համախոհներին օգտագործել այդ առարկաները իրավապահների նկատմամբ բռնի գործողություններ իրականացնելու համար», – ասել է Դարախվելիձեն։