26 Դեկ
2024
6.2° c ԵՐԵՎԱՆ
6.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ասադի դավանակից ալավիները սենսացիոն փաստաթուղթ են ստորագրել

Ասադի դավանակից ալավիները սենսացիոն փաստաթուղթ են ստորագրել

Բացառիկ փաստաթուղթ է հրապարակվել Բաշար ալ-Ասադի և նրա հոր՝ Հաֆեզ ալ-Ասադի ծննդավայր Քրդահայի շրջանի համայնքի ներկայացուցիչների ու ալավի կրոնական շեյխերի ժողովից։

«Քրդահայի շրջանի համայնքային ներկայացուցիչների ու հոգևորականության հայտարարությունը.

Համաձայն Քրդահայի շրջանում այսօր՝ 09.12.2024թ. տեղի ունեցած ժողովի.

  1. Վստահեցնում ենք, որ համաձայն ենք երկրում հաստատված նոր ռեժիմի և սիրիական հայրենիքի հետ։
  2. Մեր զորակցությունն ենք հայտնում հայրենական բանակին և պատրաստ ենք ձեռք մեկնել՝ կառուցելու նոր Սիրիա, որտեղ կա սեր, միություն, ներողամտություն և խաղաղություն։
  3. ⁠Ժողովի մասնակիցները կոչ են արել բոլոր հրապարակներից ու հանրային վայրերից հեռացնել նախկին իշխանության ներկայացուցիչների արձաններն ու նկարները։
  4. Կոչ ենք անում Քրդահայի շրջանի քաղաքացիներին վայր դնել զենքերը և հանձնել այնտեղ, որտեղ նախապես համաձայնեցված է։
  5. ⁠Կարևորում ենք երկրի տարածքային ամբողջությունը, կրոնական, մշակության, էթնիկ հանդուրժողականությունը։

6. ⁠Պահանջում ենք՝ ոստիկանությունը, ուժային կառույցները, հանրային ծառայությունները Քրդահայի շրջանում շատ արագ վերսկսեն բնականոն աշխատանքը»։