17 Դեկ
2024
-1.8° c ԵՐԵՎԱՆ
2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը փակել է իր բուժհաստատությունը Գազայում

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը փակել է իր բուժհաստատությունը Գազայում

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը (MSF) այսօր հայտնել է, որ ինտենսիվ գնդակոծությունների պատճառով ստիպված է եղել փակել Գազայի հատվածի Ալ-Մավասի շրջանում գտնվող իր բուժհաստատությունը:

«Այսօր առավոտյան Գազայի հատվածի հարավում գտնվող Ալ-Մավասիում ինտենսիվ ռմբակոծությունների և փոխհրաձգությունների պատճառով մեր թիմի 12 անդամներն ու նրանց ընտանիքներն արգելափակվել են իրենց տներում, ևս 30 այլ անձինք էլ արգելափակվել են մեր գրասենյակում: Անվտանգության բացակայության պատճառով մեր թիմերը ստիպված եղն եղել փակել Ալ-Մավասի կլինիկան», – ասված է կազմակերպության հայտարարությունում, որը հրապարակվել է X-ի միկրոբլոգում։

Կազմակերպությունը խորը մտահոգություն է հայտնել Գազայի հատվածում իր աշխատակիցների և բուժառռւների անվտանգության վերաբերյալ:

Աշխատակիցներից մեկը պատմել է, որ տանկերը ներխուժել են Ալ-Մավասի, և մարդիկ ստիպված են եղել ժամերով պառկած մնալ իրենց տների հատակին։

Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը հակամարտության բոլոր կողմերին վերստին կոչ է արել պաշտպանել խաղաղ բնակիչներին և հումանիտար աշխատողներին, ինչպես նաև մշտական հրադադար հաստատել: