20 Մար
2025
16.2° c ԵՐԵՎԱՆ
3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը կվերահսկի Հերմոն լեռնաշղթայի սիրիական հատվածը. Նեթանյահու

Իսրայելը կվերահսկի Հերմոն լեռնաշղթայի սիրիական հատվածը. Նեթանյահու

Իսրայելը կվերահսկի Հերմոն լեռնաշղթայի սիրիական հատվածը, քանի դեռ Գոլանի բարձունքներում անվտանգություն ապահովելու այլ միջոց չի գտնվել։ Այս հայտարարությունն արել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

«Ես այստեղ եմ՝ Հերմոնի գագաթին, պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի, Հյուսիսային շրջանի հրամանատարի, ընդհանուր անվտանգության ծառայության ղեկավարի և բարձրաստիճան հրամանատարների հետ։ Մենք այստեղ ենք եկել օպերատիվ խորհրդակցություն անցկացնելու և այս կարևոր վայրում Իսրայելի ուժերի տեղակայման մասին որոշումներ կայացնելու համար, մինչև չգտնվի մեկ այլ լուծում, որը կապահովի Իսրայելի անվտանգությունը»,-ասել է Նեթանյահուն Հերմոն լեռնաշղթայի սիրիական հատվածում կայացած օպերատիվ խորհրդակցության ժամանակ:

Վարչապետի գրասենյակի տվյալներով՝ նա տեղում հրամանատարներից թարմացված օպերատիվ զեկույց է ստացել և ցուցումներ տվել Իսրայելի պաշտպանության բանակի հետագա պատրաստության վերաբերյալ:

«Սա նոստալգիա է առաջացնում․ 53 տարի առաջ ես այստեղ էի «Սայերեթ Մաթքալ» ստորաբաժանման իմ մարտիկների հետ: Տեղը չի փոխվել, նույնն է մնացել, բայց Իսրայելի անվտանգության համար դրա նշանակությունն է՛լ ավելի կարևոր է դարձել վերջին տարիներին և հատկապես վերջին շաբաթներին Սիրիայում տեղի ունեցող դրամատիկ իրադարձությունների ֆոնին: Մենք կընդունենք լավագույն որոշումը, որը կերաշխավորի մեր անվտանգությունը»,- ասել է Նեթանյահուն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ իսրայելական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ՑԱԽԱԼ-ը պատրաստվում է ձմեռային էքստրեմալ պայմաններում ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի և Լիբանանի տարածքներում:

Ռազմագերիներ