Բաքվում դատում են Արցախի ինքնորոշումը
Բաքվի բանտում պահվող գերիների առողջական վիճակը անհայտ է, այդքան էլ հայտնի չէ նրանց հարազատների հոգեվիճակը։ Ռազմաքաղաքական գերիների հարազատները խուսափում են խոսել նրանց մասին, «իսկ եթե ավելի վնասեն, եթե խանգարեն ինչ-որ գործընթացների» մտքերը հանգիստ չեն տալիս նրանց։ Այդ լռության կողքին Ռուբեն Վարդյանը հարազատների հետ զրույցում ուղերձ է փոխանցել։