14 Հոկ
2026
16° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամները շարունակում են հաջող ելույթները երիտասարդների ու Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում․ հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։

«Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող երիտասարդների առաջնության 70 կգ քաշային կարգում Հայաստանի ընտրանու անդամ Սամվել Մարտիրոսյանը պոկում վարժության ժամանակ գլխավերևում է պահել 134 կգ ու 139 կգ: Այս վարժությունում նա դարձել է ոսկե մեդալակիր:

Հրում վարժությունում Մարտիրոսյանը բարձրացրել է 157 կգ: Երկամարտի 296 կգ արդյունքով՝ Սամվել Մարտիրոսյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր»,-ասված է հայտարարության մեջ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ